Նորություններ
Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացում
17.07.2020
Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացում
Մենք որոշում կայացրեցինք կատարել բրոնխովասկուլյար պլաստիկ վիրահատություն, որը թույլ է տալիս պահպանել թոքի ստորին բիլթը։ Փառք Աստծո, մենք կարողացանք թոքային զարկերակը կտրել, առաջացած բավականին մեծ դեֆեկտը կարել, բրոնխը կտրել և նույնպես պլաստիկ կարել։ Այսինքն, մենք կատարեցինք իր ծավալով ռադիկալ վիրահատություն, չանելով պնևմոնէկտոմիա։ Որակական առումով, հետվիրահատական առումով սա շատ լավ վիրահատություն է երիտասարդ հիվանդի համար
Աշխատանքի ենք հրավիրում ադմինիստրատորի
10.07.2020
Աշխատանքի ենք հրավիրում ադմինիստրատորի
Word և Excel ծրագրերի լավ իմացություն Արագ մուտքագրում Հայերենի լավ իմացություն, այլ լեզուների իմացությունը ցանկալի է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն Ոռուցքաբանության ազգային կենտրոնին գեներատոր է նվիրաբերել
09.07.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն Ոռուցքաբանության ազգային կենտրոնին գեներատոր է նվիրաբերել
Էլեկտրամատակարարման խափանումների դեպքում այն կապահովի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ավտոնոմ էլեկտրական հոսանքով։
Հասմիկ Դավթյան․ Ամիսը մեկ անգամ կինը պետք է շոշափի իր կրծքագեղձերը
08.07.2020
Հասմիկ Դավթյան․ Ամիսը մեկ անգամ կինը պետք է շոշափի իր կրծքագեղձերը
Որքան ավելի շուտ է հայտնաբերվում կրծքագեղձի քաղցկեղը, այնքան ավելի մեծ է հիվանդության լիարժեք բուժման հավանականությունը։ Այդ իսկ պատճառով կանայք պետք է շատ ուշադիր լինեն իրենց կրծքագեղձերի նկատմամբ և պարբերաբար հետազոտվեն։ Ինչպես և երբ է պետք դա անել։ Կանանց հուզող այս և այլ հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Հասմիկ Դավթյանը։
Կոլոռեկտալ քաղցկեղի լապարոսկոպիկ վիրաբուժություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
07.07.2020
Կոլոռեկտալ քաղցկեղի լապարոսկոպիկ վիրաբուժություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Մասնավորապես, Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում արդեն մի քանի ամիս է հաջողությամբ կատարվում են հաստ աղու քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություններ։ Թեև լապարոսկոպիկ վիրաբուժությունը վաղուց արդեն ստանդարտ է ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, կոնկրետ կոլոռեկտալ վիրահատությունները մեր երկրում հիմնականում կատարվում են բաց եղանակով։
Մեր բժիշկները․ Աննա Կիզոկյան (տեսանյութ)
06.07.2020
Մեր բժիշկները․ Աննա Կիզոկյան (տեսանյութ)
Ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ։ Եթե բժիշկ չդառնայիք, ի՞նչ կդառնայիք։
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր եղանակ՝ առանց հետվիրահատական անցանկալի երևույթների
02.07.2020
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման նոր եղանակ՝ առանց հետվիրահատական անցանկալի երևույթների
Ցուցումները հաշվի առնելով` կրծքագեղձի վիրահատությունից առաջ կրծքի մեջ ռադիոիզոտոպային նյութ (Technetium-99m) է ներարկվում, իսկ վիրահատության ժամանակ հատուկ սարքի (գամմա-դետեկտոր) միջոցով հայտնաբերվում և հեռացվում են միայն այն ավշահանգույցները, որոնք հնարավոր է ախտահարված լինեն:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները կերթևեկեն անվճար՝ հարմարավետ ավտոբուսներով
01.07.2020
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները կերթևեկեն անվճար՝ հարմարավետ ավտոբուսներով
Ավտոբուսները առայժմ կաշխատեն երկու երթուղիով, ընթացքում, կարիքի առկայության դեպքում, երթուղիները կարող են ավելանալ։
Թվային տեսախցիկով նոր մանրադիտակը հնարավորություն կտա հեռաբժշկության միջոցով ստանալ երկրորդ կարծիք
30.06.2020
Թվային տեսախցիկով նոր մանրադիտակը հնարավորություն կտա հեռաբժշկության միջոցով ստանալ երկրորդ կարծիք
Մանրադիտակն ունի համակցված մոդուլային թվային Leica ICC50 E տեսախցիկ ծրագրային ապահովումով, ինչը հնարավորություն է տալիս ստացված պատկերները պահպանել սարքի հիշողության մեջ, դուրս բերել էկրանի վրա, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկել այլ մասնագետների՝ երկրորդ կարծիք ստանալու նպատակով։
Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր